FCB

FC Barcelona

Լյորենտե.Մենք խաղալու ենք Բարսայի դեմ, բայց միշտ չէ, որ հաղթում են ուժեղագույնները

ՀՏ-ԱՐԹՈՒՐ

13.05.2012 18:07

Բիլբաոյի Ատլետիկի հարձակվող  Ֆերնանդո Լյորենտեն անդրադարձել է մայիսի 25-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության Բարսելոնայի դեմ հանդիպմանը:

-Եվրոպայի լիգայի եզրափակչում Ատլետիկոյից կրած պարտությունից հետո, մենք Բարսելոնայի դեմ խաղադաշտ դուրս կգանք առանց վախի զգացողության: Այո, մենք ավելի ուժեղ թիմի դեմ ենք խաղալու, բայց միշտ չէ, որ հաղթում են ամենաուժեղները:

-Մենք պետք է լավատեսորեն տրամադրվենք և խաղադաշտ դուրս գանք այն համոզմամբ, որ մենք կորցնելու ոչինչ չունենք: Եթե մենք ամբողջ ուժով պայքար մղենք, ապա հնարավորություն կունենանք նվաճել այդ մրցանակը,- Լյորենտեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:


ОК