FCB

FC Barcelona

Լուիսը բաց կթողնի Բարսելոնայի հետ կայանալիք խաղերը

Ֆաբրեգաս

18.04.2012 14:32

Լոնդոնի Չելսիի կենտրոնական պաշտպան Դավիթ Լուիսը չի մասնացի Չեմպիոնների լիգայի՝ Բարսելոնայի հետ կիսաեզրափակիչ հանդիպումներին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն:

-Դավիթը բաց կթողնի ինչպես առաջին, այնպես էլ պատասխան հանդիպումը: Հուսով ենք, որ նա արագ կապաքինվի և կմիանա թիմին.- Դի Մատեոյի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բրազիլացի պաշտպանը ծնկի վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Տոտենհեմի հետ խաղում, որն ավարտվել էր Չելսիի հաղթանակով՝ 5:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Չելսի - Բարսելոնա զույգի առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 18-ին, Լոնդոնի Ստեմֆորդ Բրիջ մարզադաշտում: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 24-ին Բարսելոնայում:

ОК