FCB

FC Barcelona

Լիվերպուլը առաջարկ կանի Գվարդիոլային

Ֆաբրեգաս

18.05.2012 14:22

Բարսելոնայի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գլխավորում է Լիվերպուլի մարզիչի թափուր պաշտոնի թեկնածուների ցուցակը:

Ակումբի ղեկավարությունը մտադիր է լուրջ ֆինանսական առաջարկ անել Գվարդիոլային, սակայն գումարը չի նշվում:

Քենի Դալգլիշի պաշտոնանկությունից հետո թափուր մնացած պաշտոնի հավակնորդների ցուցակում են նաև Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն, Ուիգանի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, Չելսիի նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, Դորտմունդի Բորուսիայի մարզիչ Յուրգեն Կլոպը, Մարսելի Օլիմպիկի մարզիչ Դիդյե Դեշամը և Սուոնսիի մարզիչ Բրենդան Ռոջերսը, հաղորդում է Daily Mail-ը:

ОК