FCB

FC Barcelona

Լիվերպուլը կբարձրացնի Սուարեսի աշխատավարձը

ՀՏ-ԱՐԹՈՒՐ

19.05.2012 17:52

Անգլիական Լիվերպուլը պատրաստվում է պահպանել թիմի առաջատար հարձակվող Լուիս Սուարեսին՝ ուրուգվայցուն առաջարկելով շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Այս Պահին Սուարեսի շաբաթական աշխատավարձը կազմում է 80 հազար ֆունտ ստերլինգ:

Վերջին շրջանում իսպանական և անգլիական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվողը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա, որտեղ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է կատալոնական Բարսելոնան:

Լիվերպուլը նոր պայմանագրեր է կնքել նաև դանիացի Դանիել Ագերի և սլովակ Մարտին Շկրտելի հետ: Գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի հեռացումից հետո լիվերպուլյան ակումբը վախենում է կորցնել թիմի առաջատարներին, այդ իսկ պատճառով վերանայում է նրանց պայմանագրերը:

ОК