FCB

FC Barcelona

Լիոնել Մեսին առաջին պայմանագիրը Բարսելոնայի հետ կնքել է...

Ֆաբրեգաս

10.01.2012 19:54

«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Լիոնել Մեսիի առաջին պայմանագիրը Բարսելոնայի հետ 2000 թվականին կնքվել է  անձեռոցիկի վրա: Արգենտինացի ֆուտբոլիստի շահերը 2000 թվականին ներկայացրած գործակալ Խոսեպ Մարիա Մինգելյան փաստաթուղթը փոխանցել է Բարսելոնայի ակումբային թանգարան, հաղորդում է  RAC1.org-ը:

Թանգարանի տնօրեն Խորդի Պենան հաստատել է, որ Մեսիի առաջին պայմանագիրը գտնվում է բանկային սեյֆում եւ շուտով կդրվի ցուցադրության:

Մեսին, որը հունիսի 24-ին կդառնա 25 տարեկան, Բարսելոնայի ֆուտբոլային ակադեմիա է տեղափոխվել 2000 թվականին Արգենտինայի Նյուելս Օլդ Բոյս ֆուտբոլային դպրոցից, իսկ հիմնական թիմում առաջին անգամ հանդես է եկել 2003թ. նոյեմբերին:

ОК