FCB

FC Barcelona

Լապորտա. Գվարդիոլան լքեց թիմը Ռոսելլի պատճառով

Ֆաբրեգաս

06.05.2012 19:49

Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` կատալոնական Բարսելոնայի նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ակումբի ներկայիս նախագահ Սանդրո Ռոսելլին և նրա աշխատակազմին:

Լապորտայի կարծիքով` կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբը լքելու որոշում է կայացրել Ռոսելլի պատճառով:

-Նրանք չարեցին հնարավոր ամեն բան, որպեսզի Գվարդիոլան մնա Բարսելոնայում: Նրանց ձեռնտու չէ Պեպի մնալը գլխավոր մարզչի պաշտոնում: Ռոսելլն ու իր աշխատակազմը քայքայում են այն ամենը, ինչ մենք էինք ստեղծել: Յոհան Քրուիֆը և Չիկի Բեգիրիստայնը ճիշտ որոշում էին կայացրել Գվարդիոլային ակումբ հրավիրելով և վերջինս արդարացրեց բոլոր սպասելիքները.- հայտարարել է Լապորտան:

ОК