FCB

FC Barcelona

Կեյտան կհեռանա Բարսայից եզրափակչից հետո

Ֆաբրեգաս

04.05.2012 14:26

Մալիի հավաքականի առաջատար Սեյդու Կեյտան Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից հետո հավանաբար  կլքի կատալոնական Բարսելոնան։

Համաձայն 32-ամյա կիսապաշտպանի պայմանագրի՝ Գավաթի եզրափակիչից հետո նա կարող է ազատ խաղացողի հարգավիճակով հեռանալ Բարսելոնայից, հաղորդում է AS-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին՝ Մադրիդի Վիսենտե Կալդերոն մարզադաշտում։ Այդ օրը Խոսեպ Գվարդիոլայի թիմի մրցակիցը կլինի Բիլբաոյի Ատլետիկը։

ОК