FCB

FC Barcelona

Կատալոնիայի հավաքականն իրավունք է ստացել մասնակցել միջազգային մրցաշարերի

Ֆաբրեգաս

31.05.2012 22:29

Ֆուտբոլի Կատալոնիայի հավաքականն իրավունք է ստացել մասնակցել միջազգային մրցաշարերի այն պայմանով, որ այդ մրցաշարում չլինեն իսպանական թիմեր, հաղորդում է Goal.com-ը:

2002 թվականին Կատալոնիայի Ազագային ժողովն առաջարկեց նախագիծ, որի համաձայն՝ մարզի թիմը պետք է մասնակցեր միջազգային մրցաշարերի: Այդ ժամանակ Իսպանիայի կառավարությունը դեմ արտահայտվեց, սակայն 10 տարի անց կատալոնացիներն իրավունք ստացան մասնակցել միջազգային մրցաշարերի:

Այնուամենայնիվ, ոչ ՖԻՖԱ-ն, ոչ էլ ՈւԵՖԱ-ն պատրաստ չեն Կատալոնիային ընդգրկել իրենց կազմի մեջ, ինչը կատալոնացիներին զրկում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից:

Ֆուտբոլի Կատալոնիայի հավաքականը ստեղծվել է 1904 թվականին: Այս պահին թիմի գլխավոր մարզիչը Բարսելոնայի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆն է: 2009 թվականին կատալոնացիները 4:2 հաշվով հաղթել են Արգենտինայի ազգային հավաքականին:

ОК