FCB

FC Barcelona

Կասիլյաս. Պույոլի բացակայությունը Իսպանիայի հավաքականի համար լուրջ կորուստ է

Ֆաբրեգաս

10.05.2012 16:53

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասը անդրադարձել է Բարսելոնայի ավագ Կառլես Պույոլի ԵՎՐՈ-2012-ից առաջ  ստացած վնասվածքին: Հիշեցնենք, որ Պույոլը վնասել է ծունկը և վերականգնվելու համար 6 շաբաթ է անհրաժեշտ:

-Ես երեքշաբթի օրը խոսել եմ իր հետ, Կառլեսը ընկճված է, բայց հասկանում է, որ իրեն ընդմիջում է անհրաժեշտ: Համաձայն եմ մեր թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի այն պնդմանը, որ Պույոլի բացակայությունը ոչ միայն լուրջ կորուստ է խաղադաշտում, այլև թիմի հանդերձարանում: Կառլեսը իմ ու Չավիի հետ թիմի ավագներից մեկն է,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում AS-ը:

ОК