FCB

FC Barcelona

Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Ֆաբրեգաս

02.07.2012 00:48

Իսպանիայի ազգային հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն:

Կիևի Օլիմպիական ստադիոնում կայացած Եվրո-2012-ի եզրափակիչում իսպանացիները ոչ մի շանս չտվեցին Իտալիայի հավաքականին և արժանի հաղթանակ տարան 4:0 հաշվով:

Իսպանացիները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և 14-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Խաղի հաշիվը գլխի հարվածով բացեց Մանչեսթեր Սիթիի իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան: Րոպեներ անց վնասվածք ստացավ Իտալիայի հավաքականի առաջատար պաշտպան Ջորջիո Կյելինին, ում փոխարինեց Ֆրեդերիկո Բալցարետին: Իտալացիները մի քանի վտանգավոր հարվածներ կատարեցին Իկեր Կասիլյասի դարպասի ուղղությամբ, ինչից հետո Խորդի Ալբան, գերազանց փոխանցում ստանալով Չավիից, 41-րդ րոպեին խփեց Իսպանիայի հավաքականի երկրորդ գնդակը: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով:

Ընդմիջումից անմիջապես հետո Սերխիո Ռամոսի հարվածից հետո իտալացիների տուգանային հրապարակում գնդակը դիպավ Լեոնարդո Բոնուչիի ձեռքին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Պեդրու  Պրոենսան չցանկացավ 11 մետրանոց նշանակել Իտալիայի թիմի դարպասին: 60-րդ րոպեին վնասվածք ստացավ փոխարինման մտած Տյագո Մոտան, ով չկարողացավ շարունակել հանդիպումը: Քանի որ Չեզարե Պրանդելին կատարել էր բոլոր փոփոխությունները, իտալացիները ստիպված եղան հանդիպման մնացած ժամանակահատվածն անցկացնել 10 ֆուտբոլիստներով: Այդ դրվագից հետո Իտալիայի հավաքականը չկարողացավ ոչ մի վտանգավոր պահ ստեղծել հիանալի հանդիպում անցկացրած Իկեր Կասիլյասի դարպասի մոտ: Հանդիպման վերջնամասում Իտալիայի թիմը գրեթե չէր գրոհում, իսկ իսպանացիները շարունակում էին վստահ գործել:

Հանդիպման վերջնամասում Վիսենտե Դել Բոսկեի թիմը ևս երկու գոլ խփեց՝ տանելով վստահ հաղթանակ: Իսպանաիցներից աչքի ընկան փոխարինման մտած Ֆերնանդո Տորեսն ու Խուան Մատան: 4:0 և Իսպանիայի հավաքականը պահպանեց Եվրոպայի ուժեղագույն հավաքականի տիտղոսը:

Իսպանիայի հավաքականն առաջին թիմն է, որին հաջողվում է երեք անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել խոշոր մրցաշարերում:

ОК