FCB

FC Barcelona

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից

Ֆաբրեգաս

01.06.2012 23:21

Եվրո 2012-ի ընթացքում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները չեն կարողանա օգտվել սոցիալական ցանցերից:

Բարսելոնայի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն անմիջապես արձագանքել է այս արգելքին՝Twitter-ի իր էջում գրելով. 

-Այսօրվանից ինձ չի թույլատրվում օգտվել սոցիալական ցանցերից: Հուսամ` հաջորդ լուսանկարում, որը ես կտեղադրեմ, կլինեմ Եվրոպայի չեմպիոնական գավաթով: Շուտով կհանդիպենք:

2010թ. աշխարհի առաջնության ժամանակ ևս Վիսենտե Դել Բոսկեն նմանատիպ արգելք էր սահմանել Իսպանիայի հավաքականում: Արդյունքում թիմը հռչակվեց աշխարհի չեմպիոն:

ОК