FCB

FC Barcelona

Իսպանիայի առաջնության մեկնարկը վտանգված է

Ֆաբրեգաս

08.08.2012 21:27

AP-ն տեղեկացնում է, որ Իսպանիայի Լա Լիգայի 13 ակումբներ սպառնում են բոյկոտել նոր մրցաշրջանի` օգոստոսի 18-19-ին նախատեսված մեկնարկը: Պատճառը Canal+ և Mediapro հեռուստաընկերությունների հետ եղած տարաձայնություններն են: 

Ատլետիկը, Ատլետիկոն, Բետիսը, Սելտան, Էսպանյոլը, Խետաֆեն, Գրանադան, Մալյորկան, Օսասունան, Ռայո Վալյեկանոն, Ռեալ Սոսյեդադը, Սևիլյան և Սարագոսան դիմել են Պրոֆեսիոնալ Լիգայի ղեկավարությանը` խաղերի մեկնարկային ժամերը հստակ և թափանցիկ սահմանելու պահանջով: 

Ակումբները մեղադրում են Պրոֆեսիոնալ Լիգայի նախագահ Խոսե Լուիս Աստիասարանին և նշում, որ հարմար ժամերի իրենց հանդիպումներն են անցկացնում միայն ընտրյալները: Թիմերը կոչ են անում առաջիկա երեքշաբթի բոլոր 20 ակումբները հրավիրել խորհրդատվության:

Ֆուտբոլային ակումբների և հեռուստաընկերությունների կոնֆլիկտը սրվել է հուլիսի սկզբին: Ռեալի և Բարսելոնայի առաջնահերթությունից դժգոհ Իսպանիայի առաջնության մասնակից ակումբները կարող են դիմել ծայրահեղ միջոցների:

Մեկ շաբաթ առաջ Ատլետիկոի գործադիր տնօրեն Միգել Անխել Հիլը կարծիք է հայտնել, որ եթե իսպանական գրանդները չցանկանան փոխել իրավիճակը, Իսպանիայի առաջնության ապագան կվտանգվի:

ОК