FCB

FC Barcelona

Իսպանիան հաղթեց Կորեային

Ֆաբրեգաս

31.05.2012 00:19

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը մայիսի 30-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ընկերական հանդիպում անցկացրեց Հարավային Կորեայի թիմի հետ:

Հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 4:1 հաշվով: Վիսենտե Դել Բոսկեի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆերնանդո Տորրեսի, Խաբի Ալոնսոյի, Սանտի Կասորլայի և Ալվարո Նեգրեդոյի դիպուկ հարվածները: Հարավկորեցիներից աչքի ընկավ 29-ամյա կիսապաշտպան Կիմ Դո Հենը:

ОК