FCB

FC Barcelona

Իսպանիան եզրափակչում է

Ֆաբրեգաս

28.06.2012 01:45

Եվրո-2012-ի Պորտուգալիա - Իսպանիա կիսաեզրափակիչ խաղում նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: Լրացուցիչ երկու խաղակեսերի ընթացքում եւս դարպասի գրավում չարձանագրվեց:

Առաջին խաղակեսում դարպասի ուղղությամբ երկու վտանգավոր հարված կատարեցին իսպանացիները. 9-րդ րոպեին` Բուսկետսը, 29-րդ րոպեին` Ինյեստան: Երկու անգամ ոչ այքան վտանգավոր հարված կատարեց Կասիլյասի դարպասի ուղղությամբ Ռոնալդուն:

Ընդմիջումից հետո խաղի տեմպն ավելի ընկավ: Վտանգավոր գոլային պահերը գրեթե բացակայում էին: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Նեգրեդոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Սեսկ Ֆաբրեգասին: Սակայն սրություն Իսպանիայի հավաքականի խաղում չհայտնվեց: Անվերջ պրեսինգի վրա սպառվում էին նաեւ Պորտուգալիայի հավաքականի ուժերը: Տուգանայինից երկու հարված կատարեց Կասիլյասի դարպասի ուղղությամբ Ռոնալդուն, երկու դեպքում էլ բարձր էր:

Լրացուցիչ առաջին խաղակեսում, 104-րդ րոպեին Խորդի Ալբայի փոխանցումից հետո Անդրես Ինյեստան մեն-մենակ հայտնվեց Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուի դեմ, մեկ հպումով հարված կատարեց դարպասին, սակայն Պատրիսիուն կարողացավ փրկել պորտուգալացիներին:

Երկրորդ 15 րոպեների ընթացքում իրական գոլային պահեր չգրանցվեցին:

Եվրո-2012-ում երկրորդ անգամ երկրպագուներն ականատես եղան 11 մետրանոց հարվածաշարի: 4:2. Կարմիր ֆուրիան եզրափակիչում է:



p-s footyroom.com by footyroom

ОК