FCB

FC Barcelona

ԻՍՊԱՆԻԱ VS ԻՌԼԱՆԻԴԱ | ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ

Ֆաբրեգաս

14.06.2012 17:04

Այս խաղում հանդիպում են մրցաշարի հաղթողի թիվ մեկ հավակնորդն ու նախորդ տուրում թերևս ամենաթույլ տպավորությունը թողած Իռլանդիան: Հանդիպում են մոտ 650 միլիոն և 80 մլն եվրո արժողությամբ հավաքականները:

Այս վերջինը, իհարկե ամենահզոր փաստարկը չէ հանդիպման վերաբերյալ կանխատեսումներ անելու համար, այնուամենայնիվ չափազանց մեծ է երկու հավաքականների միջեւ խաղամակարդակի տարբերությունը:

Իսպանացիները նույնիսկ Իտալիայի հետ խաղում գործելով ինչ-որ փորձարարական կազմով, որտեղ ոչ մի հարձակվող տեղ չէր գտել, միեւնույն է, շատ հզոր թիմի տպավորություն թողեցին: Շատ վստահ, դեմքերին` «մենք ենք, որ կանք» արտահայտությամբ, առանձնապես սկզբում ուշադրություն չդարձնելով, թե ով է մրցակիցը: Եվ որքան էլ իտալացիների լուրջ, գրագետ, հասուն ֆուտբոլով մեծ անախորժություններ պատճառեցին իսպանացիներւն, ինչն էլ արտահայտվեց հաշվի մեջ, զգացվում էր, որ Իսպանիայի հավաքականը դեռ ամբողջությամբ չի օգտագործել իր ներուժը, իր իրական ուժն ու հնարավորությունները: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Դել Բոսկեի մի-փոքր տարօրինակ որոշումը` հարձակման առջևում մտցնել Ֆաբրեգասին, իսկ պահեստայինների նստարանին թողնել Լյորենտեին և Տորրեսին:

Մյուս կողմից էլ, որքան էլ տարօրինակ է հանդիպման վիճակագրությունը, Ֆաբրեգասը գոլ խփեց` մաքուր հարձակվողի դիրքում: Իսկ ահա Տորրեսը գոլ չխփեց, չնայած դրա համար խաղընկերները 5 աստղանի շքեղ պայմաններ էին ստեղծել: Պարադոքս: Միևնույն ժամանակ, Տորրեսի խաղադաշտ մտնելուց հետո իսպանացիների առավելությունն արդեն հսկայական դարձավ, սուր գրոհները հետևում էին մեկը մյուսի ետևից, և դա Տորրեսի շնորհիվ էր: Այնպես որ, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ եզրահանգումներ է արել այս ամենից Դել Բոսկեն ր ինչ նոր բան «կմոգոնի» այս անգամ: 

Ինչ վերաբերում է իռլանդացիներին, ապա նրանք առանձնապես կորցնելու բան չունեն: Բախվելով խորվաթների տեխնիկապես և տակտիկապես գեղեցիկ խաղին՝ իռլանդացիները ոչ մի պատասխան չունեցան: Միայն անդադար օդային փոխանցումներ: Ոնց ուզում է լինել, գոնե 50-ից մեկը գոլի կվերածվի: Ընդհանուր առմամբ, միալար, միակողմանի, թեկուզ համառ թիմ էր: Թիմի առաջատար Ռոբի Քինը թույլ հանդես եկավ, եզրերում Դաֆն ու Մաքգիդին ոչ մի խնդիր չդրեցին մրցակցի առջև: Պաշտպանությունը, ինչպես պարզվեց, երկրորդ հարկում այնքան էլ վստահ չէր զգում իրեն: Այնպես որ այս հանդիպման արդյունքը կասկած չի հարուցում:


 

ОК