Եվրո-2012-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի շրջանակներում կայացած Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականների հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրես Ինյեստան:
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները 1:0 հաշվով առավելության հասան խորվաթների նկատմամբ: Հենց Ինյեստան հանդիպման 88-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Խեսուս Նավասին:
Հիշեցնենք, որ 28-ամյա իսպանացի կիսապաշտպանը ճանաչվել էր նաև Իսպանիա-Իտալիա հանդիպման լավագույն խաղացող: