FCB

FC Barcelona

Ինյեստան՝ տարվա լավագույն փլեյմեյքեր

Ֆաբրեգաս

15.01.2013 17:25

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հունվարի 15-ին հրապարակել է 2012-ի լավագույն փլեյմեյքերների վարկանիշային աղյուսակը:

Առաջին 3 տեղերում Բարսելոնայի ներկայացուցիչներն են: 146 միավորով առաջին տեղը զբաղեցրել է Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Երկրորդ տեղում Ինյեստայի թիմակից Չավի Հերնանդեսն է՝ 128 միավոր: 2012-ին 91 գոլի հեղինակ դարձած Լիոնել Մեսսին երրորդն է՝ 98 միավոր: Իտալիայի հավաքականի և Յուվենտուսի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն 87 միավորով հայտնվել է չորրորդ տեղում, իսկ Մադրիդի Ռեալի առաջատար Կրիշտիանու Ռոնալդու 6-րդն է՝ 34 միավոր:

IFFHS. 2012թ. լավագույն փլեյմեյքերները

1. Անդրես Ինյեստա (Իսպանիա, Բարսելոնա) – 146 միավոր

2. Չավի Հերնանդես (Իսպանիա, Բարսելոնա) – 128

3. Լիոնել Մեսսի (Արգենտինա, Բարսելոնա) – 97

4. Անդրեա Պիրլո (Իտալիա, Յուվենտուս) – 87

5. Մեսութ Օզիլ (Գերմանիա, Ռեալ) – 43

6. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, Ռեալ) – 34

7. Դավիդ Սիլվա (Իսպանիա, Մանչեսթեր Սիթ») – 9

8. Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, Մանչեսթեր Սիթի) – 9

9. Նեյմար (Բրազիլիա, Սանթոս) – 9

10. Ստիվեն Ջերարդ (Անգլիա, Լիվերպուլ) – 8

ОК