FCB

FC Barcelona

Ինյեստան Մեքսիկայում է

Ֆաբրեգաս

13.07.2012 22:24

Բարսելոնայի կիսապաշտպան, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան այս օրերին գտնվում է Մեքսիկայում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողը հուլիսի 8-ին ամուսնացել էր Աննա Օրտիսի հետ:

-Ուզում եմ հիշեցնեմ, որ այս կիրակի տեղի ունեցավ մեր պսակադրության արարողությունը, իսկ այս պահին մենք գտնվում ենք Մեքսիկայում, որտեղ վայելում ենք մեր մեղրամիսը»,- facebook-ի իր էջում գրել է Ինյեստան:

2011-ին լույս աշխարհ եկավ Ինիեստայի և Աննա Օրտիսի դուստրը` Վալերիան:

Ֆուտբոլիստի հարսանիքին ներկա էին 700 հյուրեր, որոնց թվում էին Բարսելոնայի աստղերը, նախկին եւ ներկայիս նախագահները, Խոսեպ Գվարդիոլան, Իկեր Կասիլիասը:

ОК