FCB

FC Barcelona

Ինյեստան հնարավոր է 400-րդ խաղը անցկացնի՝ Բարսայի կազմում

Ֆաբրեգաս

13.04.2012 15:54

Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է իր 400-րդ հանդիպումն անցկացնել կատալոնական ակումբի կազմում, եթե խաղադաշտ դուրս գա շաբաթ օրը կայանալիք Պրիմերայի 34-րդ տուրի՝ Լևանտեի հետ խաղում, փոխանցում է Goal.com-ը։

2010. աշխարհի չեմպիոնն այս պահին Բարսելոնայի կազմում անցկացրել է 399 հանդիպում, որոնցից 266-ը՝ Լա լիգայում, 40-ը՝ Իսպանիայի Գավաթում, 77-ը՝ Չեմպիոնների լիգայում, երեքը՝ ՈւԵՖԱ-ի Գավաթում, երկուսը՝ Եվրոպայի Սուպերգավաթում, 6-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում և 5-ը՝ աշխարհի ակումբային առաջնությունում։

Նշենք, որ Ինյեստան, Չավին, Պույոլն ու Վալդեսը Բարսելոնայի կազմում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած 10 ֆուտբոլիստների ցուցակում են։

ОК