FCB

FC Barcelona

Ինյեստան չի խաղա Բելառուսի հավաքականի հետ խաղում

Ֆաբրեգաս

11.10.2012 21:48

Իսպանիայի ազգային հավաքականի ու կատալոնական Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 12-ին կայանալիք՝ Բելառուսի հավաքականի հետ հանդիպմանը: Այս մասին հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:

Ֆուտբոլիստն ապաքինվել է ծնկատակի ջլի վնասվածքից, սակայն մարզչական անձնակազմը որոշում է կայացրել ռիսկի չդիմել: Միևնույն ժամանակ, Դել Բոսկեն հայտարարել է, որ Ինյեստան խաղալու է հոկտեմբերի 16-ին կայանալիք՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում:

ОК