FCB

FC Barcelona

Հունաստանը վերադառնում է տուն

Ֆաբրեգաս

23.06.2012 01:05

Գերմանիայի ազգային հավաքականը դուրս եկավ Լեհաստանում և Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում գերմանացիները 4:2 հաշվով առավելության հասան Հունաստանի հավաքականի նկատմամբ:

Հանդիպման հենց մեկնարկից Յոախիմ Լյովի թիմը շատ ավելի վստահ տեսք ուներ: Առաջին խաղակեսում գերմանացիները տարածքային եւ խաղային լուրջ առավելություն ունեին և մի շարք գոլային պահեր ստեղծեցին Միխալիս Սաֆակիսի դարպասի մոտ: Հույների դարպասապահի հիանալի էր գործում, սակայն 39-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը գեղեցիկ հարվածով գրավեց հույների դարպասը՝ խփելով առաջին խաղակեսի միակ գնդակը:

Ընդմիջումից հոտո Հունաստանի հավաքականն անսպասելիորեն հավասարեցրեց հաշիվը: Դիմիտրիս Սալպինգիդիսի փոխանցումից հետո շոտլանդական Սելթիկի հարձակվող Գերորգիոս Սամարասը հավասարեցրեց հաշիվը, սակայն հույների ուրախությունը շատ կարճ տևեց: Վեց րոպե անց Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Սամի Խեդիրան գեղեցիկ հարվածով դարձյալ առաջ մղեց գերմանացիներին՝ 2:1: 68-րդ րոպեին իտալական Լացիոյի հարձակվող Միրոսլավ Կլոզեն խփեց գերմանացիների երրորդ գնդակը: Գերմանական մեքենան շարունակում էին անդադար գրոհել, ինչի արդյունքում 74-րդ րոպեին Դորտմունդի Բորուսիայի նորեկ Մարկո Ռոյսը չորրորդ գնդակն ուղարկեց Հունաստանի հավաքականի դարպասը: Հանդիպման նախավերջին րոպեին Դիմիտրիս Սալպինգիդիսը 11 մետրանոցից խփեց հույների երկրորդ գնդակը, սակայն ավելին անել չհաջողվեց:

Գերմանիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մրցակցից և արժանի հաղթանակ տարավ 4:2 հաշվով:

Կիսաեզրափակիչում Յոախիմ Լյովի թիմի մրցակիցը կլինի Անգլիա – Իտալիա զույգի հաղթողը:

ОК