FCB

FC Barcelona

Հայտնի է Կեյտայի հեռանալու պատճառը

Ֆաբրեգաս

09.07.2012 13:04

Ես հեռացել եմ Բարսելոնայից բարձր հարկերի պատճառով, հայտարարել է 32-ամյա կիսապաշտպան Սեյդու Կեյտան` մեկնաբանելով իր տեղափոխությունը չինական Դալյան Աերիբին ակումբ:

-Ամենահեշտ որոշումներից չէր: Ես խաղում էի աշխարհի լավագույն թիմում և ցանկանում էի մնալ, բայց հարկերը 24 տոկոսից բարձրացվեցին մինչև 43 տոկոս, իսկ ակումբը չառաջարկեց ցանկալի ֆինանսական պայմաններ:

Ես կարծում եմ` ճակատագրի հարց է: Հեռանում եմ, բայց միայն շնորհակալական խոսքեր ունեմ Բարսելոնային: Ես տվել եմ ակումբին, ինչ կարողացել եմ: Իմ սրտի մի մասը միշտ կմնա Բարսելոնայում: Այստեղ անցկացրած չորս տարիները պարզապես ֆանտաստիկ էին, - կիսապաշտպանի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

ОК