FCB

FC Barcelona

Համաշխարհային սպորտի աստղերը նշում են Սուրբ Ծնունդը

Ֆաբրեգաս

25.12.2012 17:31

Դեկտեմբերի 24-ի երեկոյան Եվրոպան նշում է Սուրբ Ծնունդը: Այդ առիթով համաշխարհային սպորտի աստղերը Թվիթերում շնորհավորանքներ են թողել, մի քանիսն էլ տոնածառի եւ տոնական լուսանկարներ տեղադրել:

Դավիդ Վիլյա

2013-ին թող իրականան մեր բոլոր ցանկությունները: Բոլորիդ գրկում եմ: Ահա, եւ իմ տոնածառը:

Դավիդ Սիլվա

Շնորհավորում եմ բոլորին, ովքեր սիրում են այս տոները: Ես հույս ունեմ, որ ձեզ դուր կգան այս տոնական օրերը:

Խերարդ Պիկե

Ահա եւ մեր տոնածառը:

«Բարսելոնայի» դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն Սուրբ Ծնունդը նշում է իր մեծ ընտանիքի հետ:

Ռաֆայել Նադալ

Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Վայելեք այն:

Սերխիո Ագուերո

Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Հուսով եմ` դուք կանցկացնեք տոնական օրերը ձեր սիրելիների հետ եւ կուրախանաք: Դա լավագույնն է, որ կարող է լինել:

Միկել Արտետա

Պատրաստվում ենք Սուրբ Ծննդին: Ինձ նշանակել են խամոնի համտեսող:

ОК