FCB

FC Barcelona

Համաշխարհային դեմքերը, Լեոնել Մեսսիի մասին

Ֆաբրեգաս

09.01.2013 22:43

Դիեգո Արմանադո Մարադոննա, Արգենտինայի նախկին մարզիչը: «Մեսսին ֆանտաստիկ խաղացող է: Երբեմն ինձ տվում  է, թե գնդակը Մեսսիի մարմնի մի մասն է: Ես աստծուց շատ շանորհակալ եմ, որ Մեսսին արգենտինացի է: Եվ ես նրան շնորհավորում եմ «Ոսկե գնդակը» չորրորդ անգամը ստանալու համար»:

Գերդ Մյուլեր, Գերմանիայի լեգենդար ֆուտբոլիստը: «Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է, նա իսկական հսկա է, սակայն նա ունի մեկ թերություն, թերությունը այն է, որ Մեսսին  հանդես չի գալիս Բավարիայի կազմում»:

Խորխե Մեսսի, ֆուտբոլիստի հայրը: «Մեսսին իրեն շատ լավ է զգում Բարսելոնայում, այնտեղ նրան հարգում և գնահատում են: Նա շատ  կարևոր խաղացող է թիմի համար, նա երբեք չի ցանկանում հեռանալ Բարսելոնից, եթե անգամ հեռանա ապա, նա երբեք չի տեղափոխվի Ռեալ Մադրիդ»:

Դանիել Ալվես, Բարսելոնայի պաշտպանը: «Մեսսին անհավատալի ունակություններով օժտված խաղացող է: Նա կարող հանգիստ ֆուտբոլ խաղալ այլ մոլորակում»:

Ֆաբիո Կապելլո, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: «Նա կարող ստանալ ավելի մեծ մրցանակներ, նա բացառիկ խաղացող է և աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ չի կարող համեմատվել նրա հետ»:

Տիերի Անրի, Բարսելոնայի նախկին հարձակվողը: «Երբ ես հանդես էր գալիս Բարսելոնայում գրեթե բոլոր դեպքերում, Մեսսին կարողանում հինալիորեն գրավել մրցակցի դարպասը: Նա վայելում էր խաղը, և միևնույն ժամանակ անում էր այն ինչ հարկավոր էր թիմի այդ պահին: Այն ինչը անում է Լեոն խաղադաշտում դա ուղղակի խենթություն է»:

Խոսեպ Գվարդիոլա, Բարսելոնայի նախկին մարզիչը: «Եթե Բարսելոնայի չլիներ Լեոնել Մեսսին, ապա մենք հանդես կգայինք երկրորդ դիվիզիոնում»:

Խավիեր Զանետտի, Ինտերի վետերանը: «Իմ կարիերայի վերջում ես ցանկանում էի դառնալ Ինտերի սպոտային գծով տնօրենը, որպեսզի կարողանար Մեսսիին ներգրավել Ինտերի կազմում»:

Սամուել Էտո`Օ Բարսելոնայի նախկին հարձակվողը: «Մեսսին ֆուտբոլի արքան է, Էլ ին՞չ կարող եմ ասել ես...»:

Լեոնել Մեսսի: «Ես պատրաստ եմ խաղալ ֆուտբոլ անվճար, և առանց մրցանակների»: 

ОК