FCB

FC Barcelona

Հաջողություն Անգլիա

Ֆաբրեգաս

25.06.2012 01:45

Իտալիայի ազգային հավաքականը Լեհաստանում և Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց:

Քառորդ եզրափակիչում իտալացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասան Անգլիայի հավաքականի նկատմամբ:

Թիմերը բավական տպավորիչ ձևով սկսեցին հանդիպումն՝ առաջին խաղակեսի սկզբնամասում մեկական իրական գոլային պահեր ստեղծելով միմյանց դարպասների մոտ: Դանիելե Դե Ռոսիի գեղեցիկ հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, իսկ Գլեն Ջոնսոնի հարվածից հետո գերազանց խաղաց իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահն ունեցավ իտալացի Մարիո Բալոտելին, սակայն Մանչեսթեր Սիթիի հարձակվողը, մեն-մենակ դուրս գալով Ջո Հարտի դեմ, չկարողացավ գրավել անգլիացիների դարպասը: Առաջին խաղակեսում իտալացիներն ավելի շատ էին տիրում գնդակին եւ ավելի մոտ էին հաջողությանը: Առաջին խաղակեսի վերջնամասում Բալոտելին ևս մեկ 100 տոկոսանոց գոլային պահ կորցրեց և թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում Իտալիայի հավաքականի առավելությունը բացահայտ էր: Ընդմիջումից անմիջապես հետո իտալացիները մի քանի իրական գոլային պահեր ունեցան, սակայն Ջո Հարտը շարունակում է փրկել անգլիացիներին: Ռոյ Հոջսոնի թիմը հազվադեպ էր գրոհում: Իտալացիներն ունեին տարածքային եւ խաղային մեծ առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան գրավել անգլիացիների դարպասը: Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Եվրո-2012-ում գրանցվեց առաջին 0:0 հաշիվը եւ թիմերը ստիպված եղան խաղադաշտում անկցացնել եւս 30 րոպե՝ հաղթողին որոշելու համար:

Լրացուցիչ ժամանակում պատկերը նույնն էր: Անգլիացիները գրեթե չէին գրոհում, իսկ իտալացիները չէին կարողանում արդյունավետ ավարտել գեղեցիկ գրոհները: Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չգրանցվեցին եւ գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որում ավելի հաջողակ գտնվեցին իտալացիները՝ հաղթելով 4:2 հաշվով:

11 մետրանոցների ժամանակ անգլիացիներից վրիպեցին Էշլի Յանգը եւ Էշլի Քոուլը: Ջերարդն ու Ռունին դիպուկ հարվածեցին: Իտալացիներից դիպուկ էին Բալոտոլին, Պիրլոն, Նոչերինոն եւ Դիամանտին: Մոնտոլիվոյի հարվածը շեղ ստացվեց:

Կիսաեզրափակիչում Չեզարե Պրանդելիի թիմի մրցակիցը կլինի Գերմանիայի հավաքականը: Գերմանիա – Անգլիա հանդիպումը կկայանա հունիսի 28-ին Վարշավայի ազգային ստադիոնում:


A-I footyroom.com by footyroom

ОК