Գվարդիոլային կառաջարկեն գլխավորել Չիլիի հավաքականը
Ֆաբրեգաս
16.10.201212:55
Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ազգային միության նախկին ղեկավար Խուան Կարլոս Բերլիները հայտարարեց, որ ֆեդերացիան պատրաստվում է Խոսեպ Գվարդիոլային երկրի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ անել.
«Կարծում եմ` Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է: Չեմ կասկածում, որ ֆեդերացիան լուրջ առաջարկ կանի Գվարդիոլային:
Ֆինանսական առումով այն դժավար թե գերազանցի շեյխերի առաջարկը: Սակայն Պեպը «ֆուտբոլի մարդ» է: Նրան փողը քիչ է հետաքրքրում, քան մարտահրավերը, որը նրան նետել է ճակատագիրը»,- հայտարարեց Բերլիները:
Գվարդիոլային կառաջարկեն գլխավորել Չիլիի հավաքականը. FCBarca.am