FCB

FC Barcelona

Գվարդիոլան պարգևատրվեց

Ֆաբրեգաս

07.05.2012 14:22

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Բարսելոնայի ղեկավարները շարունակում են թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մեծարման արարողությունները: 

Ինչպես հայտնի է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան լքելու է կատալոնական ակումբը, որը կգլխավորի Տիտո Վիլանովան:

Կապտանռնագույների նախագահ Սանդրո Ռոսելը Գվարդիոլային պարգևատրել է՝ վերջինիս հանձնելով ադամանդե քարերով ոսկե պատվոնշան: 

Արարողությանը ներկա էին մասնագետի հայրը` Վալենտի Գվարդիոլան, մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան, փոխնախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն և Վիլանովան: 

ОК