Գվարդիոլան զիջում է միայն Կրոյֆին -FCBarca.am FAN SITE IN ARMENIA
FCB

FC Barcelona

Գվարդիոլան զիջում է միայն Կրոյֆին

Ֆաբրեգաս

12.04.2012 00:02

Խետաֆեի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակից հետո Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաղթանակների թվով հավասարվեց Ֆրանկ Ռայկարդին: 

Գվարդիոլայի վիճակագրությունը, որպես մարզիչ՝ ֆանտաստիկ է, նա 146 խաղում, հաղթանակ է տոնել 112 անգամ, Գվարդիոլայի օրոք Բարսելոնան պարտվել է ընդհամենը 10 անգամ և 24 անգամ խաղացել ոչ ոքի:

Գվարդիոլայի ցուցանիշը տոկոսային արտահայտությամբ լավագույնն է Բարսելոնայի պատմության մեջ` 76,8 տոկոս, 146 խաղում 112 հաղթանակ: Ռայկարդի հաղթանակների տոկոսը 56,9 է:

Հիմա Գվարդիոլան դարձավ Բարսելոնայի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հաղթանակներ տոնած մարզիչը, Գվարդիոլան միայն զիջում է Յոհան Կրոյֆին, ում հաջողվել 306 խաղից տոնել 183 հաղթանակ:

ОК