FCB

FC Barcelona

Գվարդիոլան ուզում է անձամբ հանդիպել Աբրամովիչին

Ֆաբրեգաս

30.05.2012 13:23

Լոնդոնի Չելսիի ներկայացուցիչները մայիսի 28-ին հանդիպել է կատալոնական Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Անգլիացիները 41-ամյա մասնագետին առաջարկել են ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը՝ տարեկան 11 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Չելսիի ղեկավարությունն առաջիկա երկու տարում տիտղոսներ չի պահանջի Գվարդիոլայից՝ հնարավորություն տալով նրան հավաքել նոր թիմ: Սակայն այդ առաջարկը չի համոզել իսպանացուն: Գվարդիոլան ցանկանում է անձամբ հանդիպել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ՝ քննարկելու համար համաձայնագրի պայմանները: Ռուս գործարարը հայտարարել է, որ միշտ պատրաստ է հանդիպել Գվարդիոլայի հետ, գրում է The Sun-ը:

ОК