Նորություններ
Ֆաբրեգաս
26.04.2012 21:58
Ինչպես տեղեկացնում է BBC-ն Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է չերկարաձգել կատալոնյան ակումբի հետ պայմանագիրը:
Համաձայն աղբյուրի` մարզիչը մտադիր է ընդմիջում վերցնել: Պաշտոնապես այդ մասին կհաղորդվի ուրբաթ օրը կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բարսելոնան պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոց, որպեսզի բավարարի Գվարդիոլայի ինչպես աշխատավարձի, այնպես էլ նոր համաձայնագրի ժամկետի պահանջները: Մարզչի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի ղեկավարությամբ Բարսելոնան երեք անգամ հաղթել է ազգային առաջնությունում և Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում, երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթիր և աշխարհի ակումբային չեմպիոն, ինչպես նաև մեկ անգամ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, և այս մրցաշրջանում ևս դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ:
Գվարդիոլան կլքի Բարսելոնան. FCBarca.am
© Copyright FC Barcelona
FC Barcelona Official site