Գվարդիոլան կարող է գլխավորել անգլիայի հավաքականը -FCBarca.am FAN SITE IN ARMENIA
FCB

FC Barcelona

Գվարդիոլան կարող է գլխավորել անգլիայի հավաքականը

Ֆաբրեգաս

29.04.2012 14:11

Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան վերջերս լքեց կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնը:

El Mundo Deportiv-ի հաղորդմամբ` Գվարդիոլան կարող է փորձել իր ուժերը Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում` ընթացիկ տարվա փետրվարին այդ պաշտոնից ազատված Ֆաբիո Կապելոյի փոխարեն: 

Հիշեցնենք, որ Գվարդիոլան գլխավորում էր կատալոնական ակումբը 2008 թվականից: Այդ ժամանակահատվածում Բարսելոնան 3 անգամ դարձել է Իսպանիայի ազգային առաջնության հաղթող, նվաճել է Իսպանիայի Գավաթը և 2 անգամ` Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգայի հաղթող է ճանաչվել 2 անգամ, 2 անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու դարձել աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

ОК