FCB

FC Barcelona

Գվարդիոլան կարիերան կշարունակի Անգլիայում

Ֆաբրեգաս

05.11.2012 20:04

Կատալոնական Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաջորդ տարի կվերսկսի մարզչական աշխատանքը: 41-ամյա մասնագետը կարիերան կշարունակի Անգլիայի առաջնությունում:

Իսպանացու նոր ակումբը կլինի Լոնդոնի Չելսին: Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Գվարդիոլային: Իսպանացի մարզիչն իր ընկերների միջոցով ռուս գործարարին հասկացրել է, որ իր ապագան տեսնում է Ստեմֆորդ Բրիջում, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան Բարսելոնան գլխավորել է 2008-2012թթ.: Կատալոնական ակումբի հետ նա հաղթել է բոլոր հնարավոր մրցաշարերում, իսկ 2009 և 2011թթ. ճանաչվել է տարվա լավագույն ակումբային մարզիչ: 2011-ին Գվարդիոլան նման պատվի արժանացել է նաև ՖԻՖԱ-ի վարկածով:

ОК