FCB

FC Barcelona

Գվարդիոլան ի՞նչ է տվել ֆուտբոլին

Ֆաբրեգաս

01.05.2012 21:47

Գվարդիոլայի ազդեցությունը Բարսելոնայի վրա չորս տարվա ընթացքում այնքան մեծ է եղել, որ ամեն երկրպագու յուրովի է հասկանում այն:

Առաջինների համար դա «սուտ 9 համարն է». Լիոնել Մեսսիի տեղափոխությունը՝ հետքաշված կենտրոնական հարձակվողի դիրք: Դրա շնորհիվ Մեսսին կարողացավ խաբել ոչ միայն հակառակորդի պաշտպաններին, այլև կիսապաշտպաններին, և թիմը սկսեց այնքան գոլեր խփել, ինչքան շատ քչերն են խփել ընդհանրապես պատմության ընթացքում:

Երկրորդների համար դա երեք պաշտպանով խաղալու ռիսկին գնալն է, ինչը շատացնում էր կենտրոնում խաղացողների թիմը և գոլային պահերի քանակը: Ինչպես նաև չորս հարձակվողի առկայությունն էր ապահով, ինչը շատ երկար կհիշվի ֆուտբոլային ռոմանտիկների մոտ:

Երրորդների համար դա մեծագույն հաղթանակներն են Պեպի տարիներին: Չեմպիոնների Լիգայի հռոմեական եզրափակիչը ցույց տվեց Բարսելոնայի ամրությունը, որը կարողացավ վնասվածքների և որակազրկումների հետ մեկտեղ Ման. Յունայթեդին զրկել գնդակից:

Այդ հաղթանակը թույլ տվեց թիմին գնալ Աբու-Դաբի՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու, որտեղ հաղթանակից հետո Գվարադիոլան լացում էր հենց դաշտում: Շատերի մոտ հենց դա էլ կհիշվի Գվարդիոլայի ժամանակաշրջանից:

Բայց միգուցե Ուեմբլիի՞ն: 2011թ.-ին նույն Յունայթեդի նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակից հետո շատ գործող և նախկին ֆուտբոլիստներ, ֆուտբոլային մասնագետներ Բարսելոնան համարեցին պատմության մեջ լավագույն թիմը:

Գվարադիոլան գերեց մեզ իր պայծառատեսության, գործնական էթիկայով, երիտասարդների նկատմամբ հավատով, ինչպես նաև մասնավոր խաղերին իդեալական պատրաստվածությամբ: Անցյալ տարի Բարսելոնայի նախկին ավագը ստացավ Կատալոնիայի Ոսկե մեդալ սպորտում ունեցած ավանդի համար: Պարգևատրման ժամանակ Գվադիոլան շնորհակալություն հայտեց սկաուտներին և վիդեոների հետ աշխատողներին և խոստովանեց, որ իրեն այնքան չի ուրախացրել հաղթանակը, ինչքան այն գիտակցման ընկալումը, թե ինչի շնորհիվ է իր թիմը հաղթելու իր մրցակիցներին:

Եվ երբ այդ լույսը մարեց, Գվարդիոլան ստիպված էր դանդաղեցնել տեմպը, որը նրան այդքան փառք էր բերել: Սակայն ոչ այնքան հաղթանակներն ու տիտղոսներն են կարևոր, որքան այն ազդեցությունը, որը նա ունեցել է եվրոպական ֆուտբոլի վրա:

Օրինակների համար հեռու գնալ պետք է չէ: Անգլիայում օրինակ այդպիսի թիմերից են Ուիգանը և Սուոնսին, որոնց համար գնդակը իրենց իսկական ընկերն է: 

Լա Լիգայում Մարսելո Բիելսան Ատլետիկը դուրս բերեց Արքայական գավաթի և Եվրոպայի Լիգայի գավաթի եզրափակիչներ հենց կատալոնական ակումբի խաղաոճի նման խաղով:

Այնպիսի տպավորություն է, որ մարզիչները և սկաուտները, երիտասարդները և ծնողները, մասնագետները և սիրողական մարզիկները ձգտում են կրկնօրինակել Բարսելոնայի ոճը: Գվարդիոլայի ոճը:

Եթե չհաշվենք Գվարդիոլայի հաղթանակները չորրորդ դիվիզիոնում, ապա նա հաղթել է 13 տիտղոս: Կարելի է արդյո՞ք թողնել ավելի հարուստ ժառանգություն, քան միլինոնանոց երկրպագուների բանակի սերն ու հարգանքը:
Եվ համենայնդեպս մենք հուսանք, որ նա մեզ չի ասում «Հաջողություն», այլ ասում է «Ցտեսություն»: Ռաուլ Գոնսալեսը, լինելով մադրիդիստ, պետք է որ թշնամի լիներ Գվարդիոլային, սակայն նա Պեպի մասին ասել է.«Այնպիսի մարդիկ, ինչպիսին է Պեպ Գվարդիոլան, պետք են ֆուտբոլին»:

Ձեզ բարի հանգիստ, պարո՛ն Գվարդիոլա, բայց շուտ վերադարձեք:

ОК