FCB

FC Barcelona

Գվարդիոլան հրաժարվել է բանակցություններ սկսել Լիվերպուլի հետ

Ֆաբրեգաս

18.05.2012 22:22

Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է բանակցություններ սկսել անգլիական Լիվերպուլի ղեկավարության հետ, հայտնում է Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է լուրջ ֆինանսական առաջարկ անել Գվարդիոլային:

Իսպանացի մասնագետը որոշել է ժամանակավորապես հեռանալ ֆուտբոլից:

Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետ Քենի Դալգլիշը մայիսի 16-ին հեռացվեց Անգլիայի 18-ակի չեմպիոնի Լիվերպուլի գլխավոր մարզիչի պաշտոնից: 

Լիվերպուլյան ակումբի նոր գլխավոր մարզիչի թեկնածուներն են՝ Ռոբերտո Մարտինեսը (Ուիգան), Ֆաբիո Կապելոն, Անդրե Վիլաշ Բոաշը, Դիդյե Դեշամը (Մարսել), Բրենդան Ռոջերսը (Սուոնսի) և Յուրգեն Կլոպը (Բորուսիա Դորտմունդ):

ОК