FCB

FC Barcelona

Գվարդիոլան, հավակնում է տարվա լավագույն մարզիչի կոչմանը

Ֆաբրեգաս

29.10.2012 22:55

Հայտնի են դարձել այն 10 մասնագետների անունները, ովքեր կպայքարեն տարվա լավագույն մարզիչի կոչման համար, հայտնում է France Football-ը:

Թեկնածուների թվում են` Վիսենտե Դել Բոսկե (Իսպանիայի հավաքական), Ռոբերտո Դի Մատեո (Չելսի), Ալեքս Ֆերգյուսոն (Մանչեսթեր Յունայթեդ), Պեպ Գվարդիոլա (Բարսելոնա, այժմ չի աշխատում), Յուպ Հայնկես (Բավարիա), Յուրգեն Կլոպ (Բորուսիա Դ.), Ռոբերտո Մանչինի (Մանչեսթեր Սիթի), Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյո (Ռեալ Մադրիդ), Չեզարե Պրանդելի (Իտալիայի հավաքական):

Հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 7-ին:

ОК