FCB

FC Barcelona

Գվարդիոլան գերմաներեն է սովորում

Ֆաբրեգաս

21.01.2013 19:32

Մյունխենի Բավարիայի գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ թիմի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Նյու Յորքում գերմաներենի դասեր է անցնում: Ըստ նրա՝ իսպանացի մասնագետը ցանկանում է մինչև ամառ սերտել լեզվի կարևորագույն հիմունքները:

«Գվարդիոլան ցանկանում է հետևել մեր ավանդույթներին: Գերմաներեն սովորելու միտքը հետևաբար նրան է պատկանում: Կամաց-կամաց փորձում է գերմաներեն խոսել, գերմաներեն արտահայտություններ անել: Նրա կողմից մեր լեզվով հնչած առաջին արտահայտությունն էլ եղել է. «Ինչպե՞ս ես, Յուպ»,-ը»,- ավելացրել է Ռումենիգեն:

ОК