FCB

FC Barcelona

Գվարդիոլան այցելել է Աբիդալին

Ֆաբրեգաս

09.05.2012 23:03

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մայիսի 9-ին տեսակցել է հիվանդանոցում գտնվող ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալին, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Գվարդիոլան հիվանդանոց է գնացել թիմի առավոտյան մարզումից առաջ:

Հիշեցնենք, որ 32-ամյա պաշտպանը վերականգնվում է լյարդի փոխպատվաստման վիրահատությունից:

Նախորդ անգամ Աբիդալը խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 29-ին կայացած Գերմանիա – Ֆրանսիա (1:2) ընկերական խաղում:

ОК