Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց շաբաթներ անց իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ կարոտում է ֆուտբոլը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան հեռանալու մասին հայտնել էր մայիսին՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո: Օրեր անց հայտնի դարձավ նաև, որ իսպանացի մարզիչին կփոխարինի նրա օգնականը՝ Տիտո Վիլանովան:
-Արդեն կարոտում եմ ֆուտբոլը: Արդեն հոգնել եմ հորս հետ գոլֆ խաղալուց,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հուլիսի 15-ին Տիտո Վիլանովան պաշտոնապես դարձավ Բարսելոնալի գլխավոր մարզիչը՝ կատալոնական ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր: