FCB

FC Barcelona

Գվարդիոլա. Շնորհավորում եմ Ռեալին չեմպիոնության կապակցությամբ

Ֆաբրեգաս

22.04.2012 16:18

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ Ռեալի հետ հանդիպումից հետո շնորհավորել է Արքայական ակումբին հաղթանակի կապակցությամբ:

-Շնորհավորում եմ Ռեալին հաղթանակի եւ չեմպիոնության կապակցությամբ: Մենք ցանկանում էինք մրցակցի դարպասը գրավել առաջին խաղակեսում, սակայն գոլ բաց թողեցինք: Ընդմիջումից հետո փոխեցի տակտիկան: Կարծում եմ՝ մենք այսօր լավ ֆուտբոլ խաղացինք եւ մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցինք: Գրոհների ժամանակ լավ էինք գործում, սակայն Տոլյոն ու Ալվեշը երբեմն թերանում էին: Մեծ հաշվով մրցակիցն ավելի լավ խաղաց, չնայած վերջին 5-7 րոպեներին մենք անում էինք այն ամենը, ինչ ցանկանում էինք: Հիմա պետք է կենտրոնանալ Չելսիի հետ հանդիպման վրա.-ասել է Գվարդիոլան: 

ОК