Նորություններ
Ֆաբրեգաս
26.05.2012 14:41
Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Բիլբաոյի Ատլետիկի նկատմամբ տարած հաղթանակից հետո Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ գոհունակության զգացումով է հեռանում կատալոնական ակումից:
-Երջանիկ եմ հեռանում Բարսելոնայից, քանի որ հերթական անգամ երջանիկ պահեր պարգևեցի բոլոր կատալոնացիներին: Մենք միշտ մեր ֆուտբոլն ենք խաղացել: Որոշ թիմեր հաղթել են մեզ, քանի որ ավելի լավ ֆուտբոլ են խաղացել: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հրաժարվել մեր խաղային փիլիսոփայությունից: Հեռանում եմ Բարսելոնայից գոհունակության զգացումով: Չորս տարվա ընթացքում 14 տիտղոս նվաճելն անյքան էլ հեշտ գործ չէ: Կարծում եմ՝ շատերը կհիշեն մեզ՝ նշելով, որ մենք հիանալի ֆուտբոլ էինք խաղում եւ դա լավ ժամանակահատված էր,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ատլետիկի հետ հանդիպումը Խոսեպ Գվարդիոլան համար վերջինն էր Բարսելոնայի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Գվարդիոլա. Երջանիկ եմ հեռանում Բարսելոնայից. FCBarca.am
© Copyright FC Barcelona
FC Barcelona Official site