Կատալոնական Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է լուրերը, թե ինքը բանակցություններ է վարել Մյունխենի Բավարիայի ներկայացուցիչների հետ:
-Ինձ հետ ոչ ոք չի զրուցել: Ո՛չ ես, ո՛չ եղբայրս, ո՛չ էլ գործակալս բանակցություններ չենք վարել որևէ ակումբի հետ: Նույնիսկ չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու 2013 թվականին: Վեց սուպերակումբներ հետաքրքրվում են իմ ծառայություններով, սակայն այս պահին չեմ էլ մտածում այդ մասին: Հնարավոր է, որ կմտածեմ այդ ուղղությամբ 2013 թվականի փետրվարին կամ մարտին,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է France Football-ը