FCB

FC Barcelona

Գվարդիոլա. Բարդ է խաղալ 10 պաշտպանի դեմ

Ֆաբրեգաս

19.04.2012 11:26

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ առաջին խաղից հետո հայտարարել է, որ պատասխան խաղում նրա սաները պետք է ավելի շատ գոլային հնարավորություններ ստեղծեն մրցակցի դարպասի մոտ:

- Շատ դժվար է խաղալ, երբ մրցակիցը պաշտպանվում է ամբողջ թիմով, և բոլոր 10 ֆուտբոլիստները նահանջում են սեփական կիսադաշտ: Մեր այսօրվա խաղի միակ թերությունն այն էր, որ չկարողացանք աչքի ընկնել: Սակայն այս արդյունքը ինչ-որ տեղ մարտահրավեր է Բարսելոնայի համար: Մենք ընդունում ենք այն և կփորձենք ապահովել մեր տեղը եզրափակչում պատասխան խաղից հետո:

-Մենք պետք է ավելի շատ գոլային պահեր ստեղծենք մրցակցի դարպասի մոտ: Չելսին շատ խորն էր պաշտպանվում, այդ պատճառով մենք պետք է համբերատար լինենք և սպասենք մրցակցի սխալներին: Մենք շատ գոլային հանարավորություններ ունեցանք, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց լոնդոնցիների դարպասում.- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

ОК