FCB

FC Barcelona

Գործակալ. Դրոգբան իրավունք է տվել ինձ բանակցել Բարսելոնայի հետ

Ֆաբրեգաս

16.05.2012 19:22

Լոնդոնի Չելսիի ռմբարկու Դիդյե Դրոգբայի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հաստատել է Բարսելոնայի հետ բանակցություններ սկսելու լուրը։

Մայիսի 19-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո Դրոգբան կստանա ազատ գործակալի կարգավիճակ և անվճար կարող է տեղափոխվել այլ ակումբ։ Դրոգբան ցանկություն է հայտնել տեղափոխվել կատալոնական ակումբ։

-Ես ունեմ Դրոգբայի կողմից ստորագրած փաստաթուղթ, որը իրավունք է տալիս ինձ բանակցություններ սկսել Բարսելոնայի հետ։ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո ես պետք է հանդիպեմ ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ եւ հայտնեմ Դրոգբայի ցանկության մասին,- Գալյարդոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Գործակալը նաև ավելացրել է, որ ֆինանսական կողմը չի հետաքրքրում Դրոգբային։ Նա առաջնորդվում է միայն մարզական բաղադրիչով։

ОК