Հենց նոր ավարտվեց Բուխարեստում տեղի ունեցող Բարսելոնա Դինամո հանդիպումը:
Խաղի հենց սկզբից շատ ակտիվ էին Բարսայի ֆուտբոլիստները և դրա ապացույցն է 4-րդ րոպեին Մեսիի խփած գնդակը: Խաղի ժամանակ իրեն շատ լավ էր զգում Ալեքսիս Սանչեսը: Նա մի քանի անգամ կատարեց շատ վտանգավոր փոխանցումներ,բայց դրանք գոլով չավարտվեցին: Երկրորդ խաղակեսը սկսվեց բազմատիվ փոփոխություններով և տեղի ունեցավ երկրպագուների երազանքը, դաշտ դուրս եկավ Դավիդ Վիլյան:1:0հաշիվը պահպանվեց մինչև խաղի ավարտը, և միայն 2-րդ ավելացված րոպեում Իբրահիվ Աֆելայը դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ: և այսպես Տիտո Վիլանովան 100%-անոց արդյունք ցույց տվեց հաղթելով բոլոր 5 ընկերական խաղերում: