FCB

FC Barcelona

Ֆրանսիա - Անգլիա` 1:1 (VIDEO)

Ֆաբրեգաս

11.06.2012 22:06

D խմբի ֆավորիտներ Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներն առաջին տուրի խաղում հաղթողին ի հայտ չբերեցին:

Դոնեցկի Դոնբաս Արենայում կայացած Ֆրանսիա – Անգլիա հանդիպուման հաշիվը 30-րդ րոպեին բացեցին անգլիացիները: Ջոլեոն Լեսկոտը Սթիվեն Ջերարդի փոխանցումից հետո գրավեց Ուգո Լյորիսի դարպասը:

Ընդամենը ինը րոպե անց Լորան Բլանի թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Ֆրանսիացիները խաղարկեցին անկյունային հարվածը: Մալուդան փոխանցեց Ռիբերիին: Նա գնդակը թողեց Սամիր Նասրիին, որն էլ դիպուկ հարվածով գրավեց Հարտի դարպասը:

Մինչև Լեսկոտի գոլը հավասար պայքար էր ընթանում: Սակայն գոլից հետո նախաձեռնությունն անցավ ֆրանսիացիների կողմը:

Եվրո-2012. Խմբային մրցաշար

D խումբ, 1-ին տուր

Ֆրանսիա – Անգլիա` 1:1

Սամիր Նասրի, 39 – Ջոլեոն Լեսկոտ, 30


ОК