FCB

FC Barcelona

Fox Sports. Մեսսին մահացել է սրտի կաթվածից

Ֆաբրեգաս

28.05.2012 23:04

Մայիսի 28-ին Fox Sports լատինամերիկյան հեռուստաընկերության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն, որում նշված է, որ Արգենտինայի հավաքականի և կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին մահացել է, հաղորդում է Goal.com-ը:

-Մենք պետք է տխուր տեղեկություն հայտնենք այն մասին, որ Լիոնել Մեսսին մարզման ժամանակ մահացել է սրտի կաթվածից,- նշված է հաղորդագրության մեջ:

Չնայած նրան, որ հաղորդագրությունը շատ արագ հեռացվել է էջից, այնուամենայնիվ այն չի վրիպել իսպանական լրատվամիջոցների ուշադրությունից: Fox Sports-ը դեռեւս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը, սակայն նշվում է, որ սա հաքերների ձեռքի աշխատանքն է:

Նշենք, որ Լիոնել Մեսսին ողջ է և իրեն հիանալի է զգում:

ОК