FCB

FC Barcelona

ՖԻՖԱ-ի ամսագիրը Մեսսիի անունը հիշատակել է 7 անգամ, իսկ Ռոնալդուինը՝ մեկ

Ֆաբրեգաս

17.11.2012 18:45

Մադրիդի Ռեալի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն տխրելու իրական պատճառներ ունի: Պորտուգալացուն դուր չի գալիս Արքայական ակումբի լոբբինգը: Այդ առումով Ռեալը զիջում Բարսելոնային, որը մեծ աշխատանք է անում Լիոնել Մեսսիին պրոպագանդելու համար:

Նոյեմբերին ու դեկտեմբերին ՖԻՖԱ-ի ամսագրում հրապարակված հոդվածներում Մեսսիի անունը հիշատակել է ամենաքիչը 7 անգամ, իսկ Ռոնալդուինը՝ մեկ, այն էլ՝ 17-րդ էջում: Ռոնալդուի անունը նշվել է միայն «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակի մասին հոդվածում, գրում է AS-ը:

Ռոնալդուն սիրված է Ռեալի երկրպագուների կողմից, սակայն նա անքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ ակումբի ղեկավարների հետ: Պորտուգալացուն դուր չի եկել, որ Լևանտեի հետ խաղում տեղի ունեցած միջադեպից հետո Ռեալը չի աջակցել իրեն: Եվ դա այն դեպքում, երբ Բարսելոնան միշտ պաշտպանում է Մեսսիին: Հիշեցնենք, որ Լևանտեի հետ խաղում Ռոնալդուն ունքի պատռվածք էր ստացել:

ОК