FCB

FC Barcelona

Ֆերգյուսոնը ցանկանում է Դե Խեային փոխանակել Կասիլյասի կամ Վալդեսի հետ

Ֆաբրեգաս

22.01.2013 14:06

Մանչեսթեր Յունայթեդի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է հեռանալ անգլիական ակումբից:

The Telegraph-ի փոխանցմամբ՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Դե Խեան ապագա չունի Անգլիայում, քանի որ կես տարվա ընթացքում նա չի կարողացել արդարացնել սպասելիքները: Ֆերգյուսոնի խոսքով՝  22-ամյա իսպանացին հատկապես վատ է գործում դարպասից դուրս գալու պահերին:

Շոտլանդացի մասնագետն արդեն փոխարինող է փնտրում Դե Խեային: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է իսպանացուն ուղարկել հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են Ռեալն ու Բարսելոնան: Ֆերգյուսոնը դիտարկում է Դե Խեային Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսի կամ Ռեալի ավագ Իկեր Կասիլյասի հետ փոխանակելու տարբերակները: Մանչեսթերցիների հետաքրքրության ոլորտում են նա7 Ասմիր Բեգովիչը (Սթոք Սիթի) և Ֆերնանդո Մուսլերան (Գալաթասարայ):

ОК