FCB

FC Barcelona

Ֆալկաոն գերազանցել է Մեսսիին ու Ռոնալդուին

Ֆաբրեգաս

31.10.2012 19:41

Իսպանական AS թերթը հարցում է անցկացրել՝ տարվա լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար:

Առաջին տեղում հայտնվել է Մադրիդի Ատլետիկոյի առաջատար Ռադամել Ֆալկաոն: Կոլումբացի ռմբարկուի օգտին քվերակել են 11 970 երկրպագուներ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին, ով հավաքել է 10394 ձայն: Եռյակը եզրափակել է Արքայական ակումբի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն՝ 4311 ձայն:

Իսպանացի ֆուտբոլիստներից լավագույն արդյունքն Իկեր Կասիլյասինն է: Ռեալի դարպասապահի օգտին քվերակել են 2249 երկրպագուներ

ОК