Որդի ունենալու կապակցությամբ Բարսելոնայի 25-ամյա պաշտպան Խերարդ Պիկեին առաջինն են շնորհավորել Ֆաբրեգասը, Պույոլը և Ագուերոն, հաղորդում է Sport.es-ը: Հիշեցնենք, որ ծնողները որդուն անվանել են Միլան Պիկե Մեբարակ:
«Սա մեծագույն օր է երկու մարդկանց համար, որոնք շատ կարևոր են իմ կյանքում», Թվիթերում գրել է Պույոլը:
«Շնորհավորում եմ ընկերներիս: Մեբարակ Պիկե Միլան, բարի գալուստ: Գրկում եմ երեքիդ էլ», գրել է Ֆաբրեգասը:
Ագուերոն շնորհավորելուց բացի, Շակիրային հարցրել է նաև, թե ինչ է նվեր է ցանկանում որդու համար` խոսափող, թե ֆուտբոլային մարզակոշիկ: